Ձերբակալել են "Մուլտի գրուպ" կոնցերնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին. "Հրապարակ"
Մեր տեղեկություններով այսօր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Գգագիկ Ծառուկյանի մերձավոր, "Մուլտի գրուպ" կոնցերնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին, գրում է hraparak.am-ը:
Քրեական գործը, որի շրջանակներում Առուստամյանը ձերբակալվել է, առնչվում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, ով այժմ նույնպես ձերբակալված է: Որոշ լուրեի համաձայն Առուստամյանն օֆշորային մի ընկերության հաշվին խոշոր գումար է փոխանցել եւ իրավապահները հիմա ստիպում են նրան ցուցմունք տալ, թե այդ փողը Խաչատրյանինն է, իրեն խնդրել է ընդամենը փոխանցել : Սա նշանակում է, որ փոքրիկ զինադադարից հետո իշխանությունը կրկին սեղմում է Ծառուկյանի շուրջ օղակը:


