հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
«Դվին» հյուրանոցի վրա ապօրինի շինություններ կան. կամ պիտի քանդվեն, կամ հսկայական գումարներ վճարվեն բյուջե. Մարության

«Դվին» հյուրանոցի վրա ապօրինի շինություններ կան. կամ պիտի քանդվեն, կամ հսկայական գումարներ վճարվեն բյուջե. Մարության

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարց ուղղեց քաղաքապետ Հայկ Մարությանին՝ կապված «Դվին» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կառույցների հետ։

Նրա խոսքով՝ «Դվին» ՓԲԸ-ի տարածքում երկու ապօրինի հարկ է կառուցված. «Տուգանվե՞լ են արդյոք ապօրինի շինարարության համար, և ի՞նչ ենք նախատեսում անել ապօրինի երկու հարկի հետ»:

Ի պատասխան, Մարությանը հյատնեց․

«Դվին» հյուրանոցի վրա և դրան հարակից ապօրինի շինություններ կան. կամ պիտի քանդվեն, կամ հսկայական գումարներ վճարվեն բյուջե։ Շենքի հետ կապված արձանագրությունն արվել է, եւ մեր մասնագետները կասեն, թե ինչ ճանապարհով ենք գնում։ Երկրորդը՝ հենց «Դվին» հյուրանոցի վրա կա տարօրինակ կառույց՝ երկհարկանի ապակեպատ, եւ դա եւս ապօրինի է:

Այս դեպքում էլ նշված երկու տարբերակներն են գործելու՝ կա՛մ քանդվի այդ ապօրինի երկհարկանի կառույցը, կա՛մ ամբողջ համալիրն օրինականացվի, և մեծ գումարներ վճարվեն քաղաքային բյուջե»։

  • Կիսվել: