երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կրակոց՝ Երևանում. 30-ամյա կինը հրազենային վիրավորումով հասել է «Նաիրի» ԲԿ. Նոր մանրամասներ

Կրակոց՝ Երևանում. 30-ամյա կինը հրազենային վիրավորումով հասել է «Նաիրի» ԲԿ. Նոր մանրամասներ

Երեկ՝ փետրվարի 19-ին կրակոց է հնչել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին  գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պարոնյան փողոցում՝ «Դվին» հյուրանոցային համալիրի հարևանությամբ կրակոց է հնչել և հրազենային վիրավորում ստացած քաղաքացի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ ստորին վերջույթի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Ռուզան Ս.-ն է: Պարզվել է նաև, որ վերջինս իր կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենայով վիրավոր վիճակում եկել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, նրան հայտնաբերել են բժիշկները հիվանդանոցին կից ավտոկայանատեղիում:

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են արնանման հետքեր և կրակված 1 պարկուճ:

«Նաիրի» բժշկական կենտրոնում բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել «էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանները պազել են նաև, որ նույն օրը՝ ժամը 21:40-ի սահմաններում, Ռուզան Ս-ի և Երևանի բնակիչ 26-ամյա Վահագն Ա.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել Ռուզան Ս.-ի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:  

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Վահագն Ա.-ին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

  • Կիսվել: