կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Դվին գյուղի Իսահակյան փողոցում այրվում է տան տանիք

Դվին գյուղի Իսահակյան փողոցում այրվում է տան տանիք

Սեպտեմբերի 24-ին, ժամը 10:23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղի Իսահակյան փողոցում այրվում է տան տանիք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

  • Կիսվել: