չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Դուք համոզվա՞ծ եք, որ ոստիկաններն ապօրինություն են թույլ տվել. Փաշինյանը՝ «Եռաբլուրում» ծնողների հանդեպ բռնության մասին

Դուք համոզվա՞ծ եք, որ ոստիկաններն ապօրինություն են թույլ տվել. Փաշինյանը՝ «Եռաբլուրում» ծնողների հանդեպ բռնության մասին

Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ ոստիկաններն այդտեղ ապօրինություն են թույլ տվել: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» զոհվածների հարազատների նկատմամբ ուժ կիրառելու գործով որեւէ մեղադրյալ ոստիկան չկա:

«Եթե հանցագործություն չկա, էդ գործը ո՞նց գնա դատարան, ի՞նչ հիմքով գնա դատարան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

  • Կիսվել: