երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դուք դեռ ունեք հնարավորություն օգտվելու այս բացառիկ հնարավորությունից․ Արայիկ Հարությունյան

Դուք դեռ ունեք հնարավորություն օգտվելու այս բացառիկ հնարավորությունից․ Արայիկ Հարությունյան

Ձեր երեխաներին հաղորդակից դարձրեք մեր հզոր մշակույթին: Այս մասին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնեկով, որ այսօր ու վաղը հնարավորություն կա օգտվելու թանգարաններ և թատրոններ այցելելու բացառիկ հնարավորությունից։

«Գիտեմ, որ այս օրերին հազարավոր մարդիկ օգտվել են թատրոններ, համերգներ, թանգարաններ հաճախելու հնարավորությունից:

Այսօր ու վաղը դուք դեռ ունեք հնարավորություն օգտվելու այս բացառիկ հնարավորությունից: Բաց մի թողեք այն:

Ձեր երեխաներին հաղորդակից դարձրեք մեր հզոր մշակույթին: Մենք այդ հարցում ձեզ աջակցում ենք:

Թանգարանների և թատրոնների աշխատաժամերն ու խաղացանկերը՝ այստեղ https://bit.ly/2QfibBM»:

  • Կիսվել: