հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Դպրոցահասակների վեճն ավարտվել է նրանցից 2-ի դանակահարությամբ. կա 16-ամյա ձերբակալված (տեսանյութ)

Դպրոցահասակների վեճն ավարտվել է նրանցից 2-ի դանակահարությամբ. կա 16-ամյա ձերբակալված (տեսանյութ)

Մարտի 11-ին՝ ժամը 16:00-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 18-ը չբոլորած երկու պատանիներ, երկուսն էլ` Այգավան գյուղի բնակիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ պատանիները Այգավան գյուղից էին տեղափոխվել բժշկական կենտրոն: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ, մի խումբ դպրոցահասակ տղաներ վիճել էին գյուղի գերեզմանատան մոտ, այդ ընթացքում էլ պատանիներից մեկը ծալովի դանակով հարվածներ էր հասցրել տուժած տղաներին:

Դեպքից ժամեր անց 16-ամյա տղան հայտնաբերվել ու ներկայացվել է տարածքային քննչական մարմնին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է, պատանին՝ ձերբակալվել:

Հարուցվել է քրեական գործ:

  • Կիսվել: