շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Դիտարկվել են Հայաստանի և Ղազախստանի մայրաքաղաքների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր

Դիտարկվել են Հայաստանի և Ղազախստանի մայրաքաղաքների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր

Հուլիսի 26-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Աստանայի ակիմ Ժենիս Կասիմբեկի հետ:
 
Հանդիպմանը դիտարկվել են Հայաստանի և Ղազախստանի մայրաքաղաքների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ վերջիններիս իրավական ամրագրման միտվածությամբ: Քննարկումների ընթացքում ընդգծվել է համատեղ ջանքերի ակտիվացման պահանջված լինելն՝ ուղղված հստակ առևտրատնտեսական, ինչպես նաև մշակութային ու հումանիտար ծրագրերի մշակմանն ու իրագործմանը:
 
Առանձնակի կարևորվել է նաև Աստանայում Հայաստանի դեսպանության գործունեության պայմանների արդիականացման հարցը՝ հայ-ղազախստանյան միջպետական հարաբերությունների ներկայիս վիճակի և զարգացման հեռանկարների հաշվառմամբ:

  • Կիսվել: