ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Դիմադրության» շարժման ակցիան՝ Ազգային ժողովի մուտքի մոտ. ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել (ուղիղ)

«Դիմադրության» շարժման ակցիան՝ Ազգային ժողովի մուտքի մոտ. ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել (ուղիղ)

«Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից:

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել այդ հատվածում: Այդ թվում կարմիր ու սեւ բերետավորներ: Ոստիկանները շթղա են կազմել ու փակել Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց մտնող հատվածը: 

Հիշեցնենք, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը  Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու եւ Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու օրակարգով այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 11-ին ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրել:

  • Կիսվել: