Դիլիջանում կարանտինի կանոնների խախտմամբ համերգ է ընթանում (լուսանկար)
Այս պահին Դիլիջանի քաղաքային զբոսայգում կարանտինի կանոնների ակնհայտ խախտմամբ բազմամարդ համերգ է ընթանում:
Ուղիղ հեռարձակվող տեսանյութերից հասկանալի է, որ Yerevan Music Night 2020-ի մասնակիցների թիվը վստահաբար գերազանցում է 60-ը, քաղաքացիներից շատերն առանց դիմակի են և սոցիալական հեռավորություն չեն պահպանում, մինչդեռ KAMI Music Club-ի պատրաստած համերգն անցկացվում է Դիլիջանի քաղաքային զբոսայգում՝ քաղաքապետարանի, ոստիկանության աչքի առջև։



