երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Դիլիջան քաղաքի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Դիլիջան քաղաքի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 30-ին՝ ժամը 12։53-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 287 հասցեում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կալինինի փողոցի թիվ 285 հասցեում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 14:10-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ) և 4 անվադող։

  • Կիսվել: