շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Դեսպան Տողանյանը «Դոմոդեդովո»-ում գտնվող 262 ՀՀ քաղաքացիներին հորդորել է տեղափոխվել հյուրատներ

Դեսպան Տողանյանը «Դոմոդեդովո»-ում գտնվող 262 ՀՀ քաղաքացիներին հորդորել է տեղափոխվել հյուրատներ

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

Տողանյանը կոչ է արել 262 անձից կազմված և դեսպանությանը ներկայացված ցուցակում հստակեցնել գրանցված քաղաքացիների առաջնահերթությունը:

Դեսպանը հորդորել է  քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում։

  • Կիսվել: