Դեսպան Քվինը ԱՄՆ արդյունաբերության դերը Հայաստանում նորարարության խթանման գործում
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիսթինա Քվինը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի իր բացման խոսքում կարևորել է հայ-ամերիկյան տեխնոլոգիական համագործակցությունը և ԱՄՆ արդյունաբերության դերը Հայաստանում նորարարության խթանման գործում, հայտնում են դեսպանատնից:
՛՛Տեխնոլոգիաների ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը խթանում է տնտեսական աճն ու ստեղծում աշխատատեղեր, որոնք շահավետ են երկու երկրների համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: