երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Դավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր

Դավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր

 Երևանում՝ Դավթաշեն վարչական շրջանում, «մահվան անցում» անունը ստացած հատվածում բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. պատասխանատուների խոստումը «օդ դուրս եկավ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:10-ի սահմաններում Դավթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում, բախվել են Երևանի բնակիչներ 41-ամյա Վլադիմիր Ա.-ի վարած «Nissan» մակնիշի և 41-ամյա Հայկ Ս.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Բախման հետևանքով «Nissan»-ը գլխիվայր շրջվել է, իսկ վթարի հետևանքով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության 21-րդ խումբը վարորդներից Վլադիմիր Ա.-ին նախ տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վարորդներին և վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Արմենիա» հեռուստաընկերության անվտանգության աշխատակիցները, որոնք նաև ավտոմեքենայից դուրս են բերել մի երեխայի, սակայն ծնողները հրաժարվել են երեխային տեղափոխել հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքը հայտնում է, որ նշված ճանապարհին նախկինում տեղադրվել էին արհեստական անհարթություններ, սակայն հետո Երևանի քաղաքապետարանն այն ապամոնտաժել էր՝ խոստանալով, որ տեղադրվելու է հետիոտների համար հատուկ լուսակիր, քանի որ այդ հատվածում շատ հաճախ են տեղի ունեցել և մինչև այժմ տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ ողբերգական, վրաերթեր, ցավոք, մահվան ելքով։ Խոստացված լուսակիրները չեն տեղադրվել։

  • Կիսվել: