շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Դավթաշենի բաժանմունքի պետը և տեղեկալը ձերբակալվել են կաշառք վերցնելու համար

Դավթաշենի բաժանմունքի պետը և տեղեկալը ձերբակալվել են կաշառք վերցնելու համար

Հայտնել էինք, որ ՀՀ ԱԱԾ և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երևան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ ավելի ուշ կհրապարակի նաև մանրամասներ:

Araratnews.am-ի տեղեկություններով, հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի բաժանմունքի պետի, տեղեկալի և օպերատիվ ծառայողի աշխատասենյակներում իրականացվել է խուզարկություն:

Նրանք ձերբակալվել են կաշառք վերցնելու համար: Araratnews.am-ը առաջիկայում կներկայացնի նաև այլ մանրամասներ:

  • Կիսվել: