երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի  ռեկտորի պաշտոնում

Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում

Դավիթ Գյուրջինյանն այսօր ընտրվեց Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր: Բուհի կառավարման խորհրդի նախագահ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանըհայտնել է, որ նա միաձայն է ընտրվել:

Հիշեցնենք՝, որ համալասրանը ս. թ. փետրվարի 13-ին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի (այսուհետև`ռեկտոր) պաշտոնի համար:

Մեկ տարի առաջ ռեկտորի ընտրություններում ընտրվել էր Կարինե Հարությունյանը, սակայն Գյուրջինյանի կողմից որոշումը չեղյալ համարելու պահանջով հայց էր ներկայացվել դատարան։ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները ավելի վաղ ահազանգել էին, որ Բրյուսովի համալսարանի ռեկտորի մրցույթը օրինական չէ, քանի որ դատական քննությունը ավարտված չէ։  

  • Կիսվել: