կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դարձյալ երկրաշարժ՝ Շորժայի մոտակայքում

Դարձյալ երկրաշարժ՝ Շորժայի մոտակայքում

Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում):

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Շողակաթ և Ճամբարակ համայնքներում` 2-3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 22:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:27-ին) երկրաշարժ է գրանցվել Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք:

Նշենք նաև, որ այսօր տեղական ժամանակով ժամը 18:21-ին երկրաշարժ էր գրանցվել նաև Երևանից 17 կմ հարավ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

 

 

  • Կիսվել: