Դանիել Իոաննիսյանն առաջարկել է արգելել հանրային վայրերում արևածաղկի սերմեր չրթելը
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր հանրային խորհրդի հեռավար քննարկման ժամանակ առաջարկել է արգելել հանրային վայրերում արևածաղկի սերմեր չրթելը։
Դանիել Իոաննիսյանը, ներկայացնելով սահմանափակումների վերաբերյալ առաջարկությունները, խոսել է սնունդ ընդունելու վերաբերյալ առաջարկություններից մեկի մասին:
«Հաճախ մարդիկ սնունդն ընդունում են ժամերով, որպես կանոն, արևածաղիկ չրթելը, ի դեպ, երեկ ես պարզեցի, որ չրթելը աճառյանական բառ է, որքան էլ զարմանալի էր: Առաջարկվում է արգելել հանրային վայրերում արևածաղիկ կամ սերմացու չրթելը, և դա կնվազեցնի ոչ միայն առանց էական պատճաի դիմակ չկրելու դեպքերը, այլև մատներով բերանին վարակի տարածման դեպքերը»,- ասաց նա:
Նա ներկայացրել է նաև սննդի ախտահանման վերաբերյալ կանոններն ու նշել, որ բազմաթիվ քաղաքացիներ այն գնելուց հետո ախտահանում են, բայց հացը, օրինակ, հնարավոր չէ ախտահանել, հետևաբար առաջարկվել է սահմանել, որ հացն ու հացաբուլկեղենը արտադրելիս պետք է փաթեթավորվեն վերջնական վաճառքի համար նախատեսված փաթեթներում:


