կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դանակահարություն Երևանում

Դանակահարություն Երևանում

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող ծակած վերք և ձախ ձեռքի ծակած վերք» և «կրծքավանդակի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հասրաթյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և Ավան- Առինջի բնակիչ, 40-ամյա Ալբերտ Սևյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է նշված անձանց:

 

 
 
 

  • Կիսվել: