երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
COVID-19-ի դեմ պատվաստում կարող եք ստանալ նաև «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում. ԱՆ

COVID-19-ի դեմ պատվաստում կարող եք ստանալ նաև «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից ևս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում:
 
Նշենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ նմանատիպ խմբեր աշխատում են Հյուսիսային պողոտայում և «Դալմա Գարդեն մոլի կայանատեղիում:
 
Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե՛ «Աստրազենեկա» և թե՛ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով:
 
 
«Հիշեցնենք, որ «Աստրազենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով, իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-54 տարեկան բուժաշխատողների, 18-54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:

 
 

  • Կիսվել: