շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
 COVID-19 ախտորոշմամբ 83-ամյա և 75-ամյա պացիենտները դուրս են գրվել Արտաշատի ԲԿ-ից

COVID-19 ախտորոշմամբ 83-ամյա և 75-ամյա պացիենտները դուրս են գրվել Արտաշատի ԲԿ-ից

Արտաշատի բժշկական կենտրոնից այսօր՝ ապրիլի 17–ին, 14-օրյա ստացիոնար բուժօգնություն ստանալուց հետո՝ առողջացած դուրս են գրվել COVID-19 ախտորոշմամբ 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ։ Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«75-ամյա տղամարդու հետ նույն ախտորշմամբ բուժօգնություն է ստացել նաև նրա 65-ամյա կինը: Հիվանդությունը հաղթահարած մեր պացիենտներին, ովքեր այս ողջ օրերի ընթացքում շրջապատված են եղել մեր բուժանձնակազմի հոգատարությամբ ու ջերմությամբ, մաղթում ենք ամուր առողջություն և երկար տարիների երջանիկ կյանք»,– նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: