կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Չկան ո՛չ զինվորական գրքույկները, ո՛չ փաստաթղթեր, որտեղ նշված լինի, որ պատերազմի մասնակից են. բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց

Չկան ո՛չ զինվորական գրքույկները, ո՛չ փաստաթղթեր, որտեղ նշված լինի, որ պատերազմի մասնակից են. բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց

Այսօր ՀՀ ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա են արել մարզերից ժամանած մի խումբ քաղաքացիներ, որոնք մասնակցել են արցախյան ռազմական գործողություններին: Նրանք բողոքում են, որ իրենց անունները որևէ տեղ նշված չեն:

Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցների խոսքով՝ չկան ո՛չ իրենց զինվորական գրքույկները, ո՛չ փաստաթղթեր, որտեղ նշված լինի, որ իրենք պատերազմի մասնակից են:

Քաղաքացիներին ՊՆ-ից ուղղորդել են Կենտրոնական զինկոմիսարիատ:

Ինչպես հայտնում է «Լուրերի» թղթակիցը, քաղաքացիները ներկայումս Կենտրոնական զինկոմիսարիատում են: Զինկոմիսարիատից երեք քաղաքացու հրավիրել են ներս՝ զրուցելու:

  • Կիսվել: