ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Չինաստանից Հայաստան են բերվել 3 թթվածին արտադրող կայաններ․ վարչապետ

Չինաստանից Հայաստան են բերվել 3 թթվածին արտադրող կայաններ․ վարչապետ

Չինաստանից ժամանած  բեռնատար ինքնաթիռով  մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ։ Այս մասին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով նաև մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են հետևյալ 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները.

- Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց,
- Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն,
- Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ:

Մատակարարման փուլում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Ոստիկանության հոսպիտալի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կենտրոնացված թթվածնային կայանները:

Հայաստան են ժամանել նաև հեղուկ թթվածնային համակարգերը` Սպիտակի, Արտաշատի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Նորքի Ինֆեկցիոն ԲԿ-ների համար:

Բոլոր գնումները իրականացվել են պետական բյուջեի միջոցներով»,- գրել է  վարչապետն ու հրապարակել լուսանկարներ։

Image may contain: indoor

 

Image may contain: sky, cloud and outdoor

 

Image may contain: outdoor

 

 

Image may contain: outdoor

  • Կիսվել: