շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
 Չեխ լրագրողին արգելել են Դադիվանք մտնել

Չեխ լրագրողին արգելել են Դադիվանք մտնել

Հակամարտությունների, Եվրոպայում միգրացիայի հարցերով չեխ լրագրող Մարկետա Կուտիլովան թվիթերյան իր էջում գրել է, որ ադրբեջանցի հրամատարն արգելել է իրենց մուտք գործել հայկական Դադիվանք վանական համալիր։

«Ադրբեջանցի հրամանատարը մեզ արգելեց մուտք գործել Դադիվանք: Ռուսները խնդիր չունեին, բայց ադրբեջանցիները ցանկացած օտարերկրացու չեն ողջունում Դադիվանքում, չնայած նրան, որ այն պետք է վերահսկվեր ռուսների կողմից…»,- գրել է չեխուհին

Նշենք, որ կապիտուլյացիայի համաձայնագրի ստորագրումով Քարվաճառն Ադրբեջանին հանձնելուց հետո ՌԴ իշխանությունների ջանքերով համաձայնություն էր ձեռք բերվել, որ Դադիվանքը լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և որ հայ հոգևորականները կարողանան այնտեղ պատարագ անել ու հերթապահություն իրականացնել։

  • Կիսվել: