կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ցանկանում եմ այս մենամարտը նվիրել իմ երկրին. Գեղարդ Մուսասի

Ցանկանում եմ այս մենամարտը նվիրել իմ երկրին. Գեղարդ Մուսասի

Bellator 250-ի մրցաշարի շրջանակում կիսամիջին քաշային կարգում գործող չեմպիոն Դուգլաս Լիմային պարտվեց ու միջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսը վերադաձրեց ծագումով հայ մարզիկ Գեղարդ Մուսասին:

Մուսասին իր հաղթանակը նվիրել է Հայաստանին։

«Նախ և առաջ ցանկանում եմ այս մենամարտը նվիրել իմ երկրին, որն այս պահին պատերազմի մեջ է: Ես ձեզ շատ սիրում եմ, իմ քույրեր ու եղբայրներ։ Ձեզ հետ եմ։ Մեր սրտի ու աղոթքների մեջ եք։ Հույս եմ, որ շուտով խաղաղություն կլինի այնտեղ»,- հայտարարել է մարզիկը:

  • Կիսվել: