Ցանկացածին պետք է համարել պոտենցիալ կորոնավիրուսային վարակով պացիենտ կամ մարդ. նախարար
Այսօր Արսեն Թորոսյանը Շանթի հետ զրույցում ասաց, որ տեսանելի ապագայում՝ ամիսներ կամ՝ 1-2 տարի, մենք պետք է մեր վարքագիծը փոխենք, ցանկացածին պետք է համարել պոտենցիալ կորոնավիրուսային վարակով պացիենտ կամ մարդ, որը կարող է վարակել, ընդ որում, նրա խոսքով, դիմացինն էլ մեզ պետք է այդպես վերաբերվի:
Նախարարն ասաց. «Ես միայն իմ փոքր ընտանիքի շրջանակներում եմ սերտ շփումներ պահպանում, մնացած բոլորի հետ սերտ շփում չունեմ հենց իրենց պաշտպանելու համար: Սա պետք է մեզ համար դարձնենք վարքագծի խիստ կանոն»:


