չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
ԲԸՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Արաբկիր վարչական շրջանում

ԲԸՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Արաբկիր վարչական շրջանում

 ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) մասնագետների ուշադրության կենտրոնում օգոստոսի 18-ին եղել ն մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի այգիները։

Ինչպես տեղեկացում են ՀՀ կառավարությունից, համավարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացված մշտադիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ խախտումների թվաքանակն օրեցօր պակասում է։

«Օգոստոսի 18-ին կատարված խստացված ստուգայցերի ընթացքում այնուամենայնիվ նկատվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու, դիմակը ոչ ճիշտ կրելու դեպքեր։ Տեսուչների ցուցումով թերությունները շտկվել են։

Տեսչական մարմնի աշխատակիցները հորդորել են խստագույնս պահպանել COVID-19-ով պայմանավորված հակահամաճարակային անվտանգության կանոնները, տրամադրել բժշկական եռաշերտ դիմակներ։

ԲԸՏՄ-ն շարունակում է արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված անակնկալ ստուգայցերը մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

 

  • Կիսվել: