չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
ԲԸՏՄ-ն կրկնայցերի ընթացքում խախտումներ չի հայտնաբերել

ԲԸՏՄ-ն կրկնայցերի ընթացքում խախտումներ չի հայտնաբերել

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով օգոստոսի 21-ին կրկնայց են կատարել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան։

Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում, զբոսայգիներում իրականացված վերահսկողական ստուգայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, գրանցվել են որոշ թերություններ, մասնավորապես այցելուները չեն պահպանել անձանց միջև առնվազն 1.5 մ սոցիալական հեռավորություն, նկատվել են նաև դիմակը թերի կրելու դեպքեր։ Տեսուչների անհատական բացատրական աշխատանքներից հետո թերություններն անհապաղ վերացվել են։

Հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում իրականացվող մշտադիտարկումներին և կրկնայցերին զուգահեռ Տեսչական մարմնի մասնագետներն իրականացնում են իրազեկման աշխատանքներ, կտորե դիմակ կրող քաղաքացիներին տրամադրում գործարանային արտադրության բժշկական դիմակներ։

  • Կիսվել: