կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԲԸՏՄ աշխատակիցները ծանոթացել են բնապահպանության և ընդերքի ոլորտներում ռիսկերի կառավարման եվրոպական փորձին

ԲԸՏՄ աշխատակիցները ծանոթացել են բնապահպանության և ընդերքի ոլորտներում ռիսկերի կառավարման եվրոպական փորձին

Ս․թ․ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ԲԸՏՄ ավելի քան 16 աշխատակից մասնակցել է «Բնապահպանական ռիսկերի կառավարում և վերահսկում» թեմայով առցանց տեսադասընթացին, որն իրականացվել է Եվրոպական միության տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքի (#TAIEX) շրջանակում։
 
Հինգ օրերի ընթացքում ԵՄ փորձագետները (Իսպանիայի Գալիցիա ինքնավար համայնքի բնապահպանության տեսչության ղեկավար Խոսե Ֆրանսիսկո Ալոնսո Պիկոն և բնապահպանական գլխավոր տեսուչ Մանուել Սալգադո Բլանկո) ներկայացրեցին բնապահպանական ռիսկերի բացահայտման, գնահատման, օրենսդրության պահանջների պահպանմանն ուղղված ռիսկերի կառավարման ընթացակարգերի և միջազգային համագործակցությամբ բնապահպանական պատասխանատվության մակարդակի բարելավմանն առնչվող լավագույն փորձը:
 
Տեսադասընթացի մասնակիցները նաև գործնական օրինակներով ծանոթացան ռիսկերի արդյունավետ կառավարման վերլուծական գործիքներին, բնապահպանության և ընդերքի ոլորտներում ռիսկերի կառավարմանը և ստուգման ավարտից հետո վերլուծությունների իրականացմանը:
 
ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը շնորհակալություն հայտնեց բանախոսներին և նշեց, որ բնապահպանության և ընդերքի վերահսկողության ոլորտներում ռիսկերի կանխարգելումը և նվազեցումը ԲԸՏՄ-ի օրակարգի առաջնահերթություններից է, իսկ բնապահպանական էլեկտրոնային վերահսկողության համակարգի ներդրումը հիմնարար դեր կունենա տեսչական մարմնի վերահսկողական ողջ ծավալի իրականացման գործում։

  • Կիսվել: