ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԲՏԱ նախարարը մասնակցել է Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի նիստին

ԲՏԱ նախարարը մասնակցել է Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի նիստին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 11-ին մասնակցել է Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի նիստին, որտեղ ներկայացվել են փոստային վճարման պետական նշանների 2024 թվականի պլանում ներառված նամականիշի 10 թեմաների էսքիզները:

Նիստի մասնակիցներն իրենց դիտողություններն ու առաջարկություններն են արել ներկայացված նմուշների վերաբերյալ։ Տեղի ունեցած քննարկման արդյունքում հաստատվել են էսքիզներից մի քանիսը։

Որոշ էսքիզների մասով ՀայՓոստին հանձնարարվել է կատարել լրամշակումներ և հաջորդ նիստին դրանք ներկայացնել խորհրդին։

  • Կիսվել: