կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԲՏԱ նախարարությունը նվիրաբերություններ է արել «Մենք ենք մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաքին

ԲՏԱ նախարարությունը նվիրաբերություններ է արել «Մենք ենք մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաքին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմի, ենթակա կառույցների և աշխատակիցների համատեղ ջանքերով ռազմական դրության սահմանումից ի վեր առաջնագծում պայքարին իրենց ներդրումն ու մասնակցությունն ունենալու նպատակով, այդ թվում՝ անձնական միջոցներից իրականացվել է՝

– Նվիրաբերություն Հայաստան Համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաքին՝ ՀՀ ԲՏԱ նախարարության աշխատակազմի և Ռազմարդյունաբերական կոմիտեի աշխատակիցների անձնական միջոցներով՝ 2մլն ՀՀ դրամ,

Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի (ՀՀՌՑ Television and radiobroadcasting network of Armenia) աշխատակիցների անձնական միջոցներով՝ 626․000 ՀՀ դրամ,

Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնի (ՀՀԿ) աշխատակիցներ անձնական միջոցներով՝ 443․000 ՀՀ դրամ,

Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց (ՀՀՌՑ) կառույցի կողմից՝ 20մլն ՀՀ դրամ, –

Հայփոստի (Հայփոստ / HayPost) աշխատակիցների անձնական միջոցներով՝ 3.8 մլն ՀՀ դրամ արժողությամբ քնապարկեր և անձրևանոցներ են ուղարկվել առաջնագիծ,

– Հայփոստի կողմից անվճար Հայաստան է տեղափոխվել 20 տոննա հումանիտար բեռ, առաջնագիծ են ուղարկվել գեներատորներ,

Արցախփոստին տրամադրվել են պլանշետներ՝ թոշակների և նպաստների վճարումների համար:

Շարունակաբար իրականացվում է լոգիստիկ օժանդակություն թիկունքում տարվող աշխատանքներին: Մեկտեղելով ջանքներն ու միասնական ուժերով մեզանից յուրաքանչյուրն իր մասնակցությունը պետք է ունենա հաղթանակի կերտման գործում:

Միասին՝ անկասկած #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

  • Կիսվել: