Երևանում է ԵԽ գլխավոր քարտուղարը. բողոքի ակցիա ԱԳՆ շենքի մոտ
Այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում ՀՀ ԱԳ նախարարության դիմաց՝ քաղբանտարկյալների ազատության պահանջով։
Նշենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ և մտադրություն ունեն Բուրիչից պահանջել՝ ԵԽՎ-ում կազմակերպվի քննարկում ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ և բանաձև ընդունվի, որով ՀՀ իշխանությունների առաջ պահանջ կդրվի ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։