կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բնապահպանը ահազանգում է փոքր ՀԷԿ-երի վտանգի մասին

Բնապահպանը ահազանգում է փոքր ՀԷԿ-երի վտանգի մասին

Բնապահպանական փորձագետ Գոհար Ղազինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախարարության կողմից փոքր ՀԷԿ-երի վերլուծություններին։

 «Փնտրում եմ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական տվյալները, վերլուծությունները փոքր հԷկերի և դրանց ազդեցության մասով շրջակա միջավայրի և սպառողի համար էլեկտրականության սակագնի բարձրացման մասով, չեմ գտնում, այնինչ այս հարցը հիմնականներից էր, որ ցնցում էր Հայաստանը:

Գտնում եմ, որ, այս հարցը անմիջական սպառնալիք է պետական կայունությանը, քանի որ, ոռոգման ջրի սակավության պատճառով վտանգված է գյուղանտնտեսությունը, ապահովող ՀՀ-ի ՀՆԱի 40%ը, իր բացասական ազդեցությամբ համայնքների, գետային էկոհամակարգերի և Սևանի վրա: Տեղեկանք` 1988թ գործում էր 25 Փոքր ՀԷկ, 2017թ դրությամբ գործում է 178, լիցենզիա ստացել է և 39:

Փոքր ՀԷկերը «համարվելով» ջերմոցային գազեր նվազեցնող նախագծեր, այսպես կոչված Մաքուր Զարգացման Մեխանիզմ, ստացել են արտոնություններ, դառնալով գեր-շահավետ բիզնես: Այդպես, Փոքր ՀԷկերի նախագծերը բնապահպանական փորձաքննություն չեն անցնում, սակագները 2դր-ց բարձրացված է մինչև 28 դր, բաշխիչ ցանցերը պարտավոր էր գնել Փոքր ՀԷկերի կողմից անբողջ արտադրած էլ-էներգիան, ջրաչափ չկա, ոչ գետի հոսքի, ոչ էլ գետի Փոքր ՀԷկ մտնող մասում, ջրի վարձ, այն է բնօգտագործմավ վճար չեն մուծում, միջազգային բանկերից, ստանում են էժան «կլիմայական» վարկեր»։

  • Կիսվել: