ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բնակարանային գողություն Սևքար գյուղում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Բնակարանային գողություն Սևքար գյուղում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ սևքարեցի մի անչափահաս գյուղում գողություն է արել։ Կատարվածի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո փետրվարի 2-ին կասկածվողը ներկայացվեց ոստիկանության Իջևանի բաժին:

Պարզվել է, որ նա հունվարի 22-ին, օրը ցերեկով, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից՝ մտել էր համագյուղացիներից մեկի տուն, ննջարանից հափշտակել դրամապանակ, որի մեջ եղել էր փող, բանկային քարտ, 50 դոլար և մոտ 85 հազար դրամ։

Տուժողից ընդունվել է հաղորդում։

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: