կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բինգյոլում 3․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ  է գրանցվել

Բինգյոլում 3․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ներկայիս Թուրքիայի Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Քարլըովա շրջանում 3․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ  է գրանցվել։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է դեկտեմբերի 2-ին` վաղ առավոտյան:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքից 7 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Բինգյոլին հարակից շրջաններում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։ 

  

  • Կիսվել: