կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Բեյրութի հայահոծ շրջաններում ավերածությունները լայնածավալ են. վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը. ՀՀ ԱԳՆ

Բեյրութի հայահոծ շրջաններում ավերածությունները լայնածավալ են. վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը. ՀՀ ԱԳՆ

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ 

«Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։

Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»,- գրել է նա։ 

  • Կիսվել: