հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Беспредел»` ահա այս պատկերը ունենք մենք ՍԴ հայտնի որոշումից հետո․ Լևոն Քոչարյան

«Беспредел»` ահա այս պատկերը ունենք մենք ՍԴ հայտնի որոշումից հետո․ Լևոն Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն անդրադարձել է հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործը կարճելուն։

Նա, մասնավորապես, նշել է․

«Ես տեսնում եմ, որ շատերդ չեք հասկանում իրավական նրբություններից... (օրենսգիքր, հոդված, հակասահնանադրական...) և այս ամենը խճճում է ձեզ. դա նորմալ է:

Եթե փորձեմ պարզ բացատրել, ապա ունենք հետևյալ պատկերը. պատկերացրեք ձեզ ասում են, որ դուք հանցանք եք գործել x հոդվածով: Դուք բացում եք էն գիրքը(քր. օրենսգիրք) և փնտրում եք այդ x հոդվածը ու չեք գտնում: Բայց ձեզ միևնույն է, շարունակում են հետապնդել այդ գոյություն չունեցող x հոդվածով:
Սա կոչվում է «беспредел» (крайняя степень беззакония, беспорядка):

Ահա այս պատկերը ունենք մենք ՍԴ հայտնի որոշումից և այսօրվա հերթական խայտառակ նիստից հետո»:

Հիշեցնենք, ՍԴ-ն նախօրեին հրապարակել էր Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1- հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը:

Սահմանդրության 170-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

  • Կիսվել: