երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Բելառուսում ՀՀ դեսպանը և Նատալյա Կոչանովան քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Բելառուսում ՀՀ դեսպանը և Նատալյա Կոչանովան քննարկել են փոխգործակցության հեռանկարները

2022թ․ ապրիլի 15-ին կայացավ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանի հանդիպումը ԲՀ Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովայի հետ։

Զրուցակիցները հանգամանորեն քննարկեցին միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարներն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ համապատասխան միջազգային հարթակներում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք ոլորտներում և հարթություններում (մասնավորապես, քաղաքական, տնտեսական և մշակութային-հումանիտար) հայ-բելառուսական հարաբերություններին։ Այս համատեքստում երկուստեք գոհունակություն արտահայտվեց երկկողմ առևտրաշրջանառության դրական դինամիկայի առնչությամբ։

Կարևորվեցին երկկողմ շփումներն ու փոխայցելությունները, ինչպես նաև կառուցողական նախաձեռնություններն ու միջոցառումները, համատեղ ջանքերը ոլորտային փոխգործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ։

Հանդիպման ավարտին դեսպան Խումարյանը Ն․Կոչանովային նվիրեց «Հայ մարտիկները Բելառուսի համար մարտերում (1941-1944թթ.)» գիրքը։

  • Կիսվել: