կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բաշկիրիայում ձերբակալվել է 36 մարդ, հայ գործարարներից բիզնեսը ուժով խլելու կասկածանքով (տեսանյութ)

Բաշկիրիայում ձերբակալվել է 36 մարդ, հայ գործարարներից բիզնեսը ուժով խլելու կասկածանքով (տեսանյութ)

Բաշկիրիայում հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 36 մարդ, տեղի հայ գործարարներից բիզնեսը բռնի ուժով խլելու կասկածանքով։ Առգրավված է հրազեն, զինամթերք ու սառը զենք։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ձերբակալվածների մեջ կան թուրքական «Բաշկորթ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, որոնց գործունեությունը ՌԴ տարածքում դատարանի որոշմամբ արգելված է։

Չի բացառվում, որ տարածաշրջանում կազմակերպվում էր ահաբեկչական գործունեություն։ Հարցուցված է քրեական գործ։

  • Կիսվել: