ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի խմբագրված նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի խմբագրված նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ կառավարությանն է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի խմբագրված տարբերակը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
 

«Եթե հիշում եք, օրենքի նախագծի որոշ դրույթներ հակասահմանադրական էին ճանաչվել Սահմանադրական դատարանի կողմից: Բայց այժմ նոր, խմբագրված օրենքը շրջանառվել է, ներկայացվել է ՀՀ կառավարություն, շուտով կներկայացվի Ազգային ժողովում:  Հույս ունեմ, որ խմբագրված օրենքի հետ կապված խնդիրներ չեն առաջանա»,-շեշտեց նախարարը:

Նրա խոսքով՝ նոր տարբերակում բուհերի կառավարման խորհուրդը բաղկացած կլինի 12 անձից: 50 տոկոսը լիազոր և հիմնադրի կողմից, 50 տոկոսը բուհի կողմից, որտեղ կլինեն պրոֆեսորադասախոսական կազմից անդամներ և ուսանողներ:

  • Կիսվել: