Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի գործով դատավարությունը
Բաքվում` Յասամալի շրջանի դատարանում, շարունակվում է Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ քրեական գործը: Այս մասին հայտնում ենա դրբեջանական ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, որ հայ ռազմագերիները մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին «խոշտանգելու» համար:
Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ դատավարությանը տուժողները ցուցմունք են տալիս:
Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: