Բանանի, այլ մրգերի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով վարակ չի տարածվում․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է մամուլում և սոցիալական ցանցերում տարածվող այն տեղեկություններին, թե նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի, այլ մրգերի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով: Այս առնչությամբ նա, մասնավորապես գրել է․
«Հարգելի քաղաքացիներ, վերջին օրերի ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում նաև այն մասին, թե նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի, այլ մրգերի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ Չինաստանում՝ նաև կենդանիներից մարդուն:
Ավելին՝ մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր:
Հետևաբար՝ մրգերի և բանջարեղենի օգտագործումից զերծ մնալու կարիք չկա»։
Նախարարը նաև խնդրել է հնարավորինս տարածել այս տեղեկությունը


