կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բախվել Mini Cooper-ը և Volkswagen Touareg-ը. հայտնաբերվել է վրաերթի ենթարկված քաղաքացու դի

Բախվել Mini Cooper-ը և Volkswagen Touareg-ը. հայտնաբերվել է վրաերթի ենթարկված քաղաքացու դի

ՀՀ ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 30-ին, ժամը 18։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղյան փողոցում տեղի է ունեցել վրաերթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mini Cooper» (վարորդ՝ Անի Մ․, ծնված 1989 թ․) եւ «Volkswagen Touareg» (վարորդ՝ Բարսեղ Հ․, ծնված 1956 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Դեպքի վայրում հայտնաբերվել է վրաերթի ենթարկված անձը չպարզված քաղաքացու դի։

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան։

  • Կիսվել: