Բախվել են BMW-ն ու Opel-ը, վերջինն էլ կոտրել է էլեկտրասյունը. մեքենաները հայտնվել են դաշտում
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
ԼԻնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Opel-ն էլ կոտրել է էլեկտրական լարերի համար նախատեսված երկաթե սյունը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատար Սերգեյ Համբարյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել ու ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Աշոտ Խալաթյանը, պարեկ Միսակ Պետրոսյանն ու կրտսեր պարեկներ Նարեկ Եղիազարյանն ու Հայկ Նահապետյանը։
Պարեկների մեծ թվով ժամանման պատճառը ավտոմեքենաների՝ բախումից հետո իրարից բավականին հեռավորության վրա են գտնվելն է։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։


