շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքում այրվել է գազի հաշվիչ․ մեկ մարդ ծխահարվել է

Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքում այրվել է գազի հաշվիչ․ մեկ մարդ ծխահարվել է

Ապրիլի 18-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 15 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 17 շենքի շքամուտքում այրվում է գազի հաշվիչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:55-ին, մարվել՝ 20:59: Այրվել է մեկ գազի հաշվիչ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը բնակիչներից մեկը (Խաչատուր Գ., ծնված 1993 թ.) իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ, ինչի արդյունքում ծխահարվել է. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

  • Կիսվել: