երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Բագրատ Սրբազանը, իբրև հայ եկեղեցու հոգևորական, ազատ է ինքը որոշելու. Տեր Եսային`Բագրատ Սրբազանի Մյուռոնի օրհնության արարողությանը չմասնակցելուն

Բագրատ Սրբազանը, իբրև հայ եկեղեցու հոգևորական, ազատ է ինքը որոշելու. Տեր Եսային`Բագրատ Սրբազանի Մյուռոնի օրհնության արարողությանը չմասնակցելուն

Իշխանության ներկայացուցիչներին Մյուռոնօրհնեքի և Մայր տաճարի վերաօծման արարողությանը հրավիրելու հանգամանքը կապ չունի նրանց հրաժարականի պահանջի հետ, որը հնչեցրել է Եկեղեցին, լրագրողների հետ զրույցում, Մյուռոնօրհնեքի արարողության մեկնարկից առաջ, ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը ։

Ինչ վերաբերում է Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից Մյուռոնի օրհնության արարողությանը չմասնակցելուն, ապա դա, ինչպես նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը, նրա որոշումն է։

«ես առիթ չեմ ունեցել նրա հետ այդ մասին խոսելու, Բագրատ Սրբազանը, իբրև հայ եկեղեցու հոգևորական, ազատ է ինքը որոշելու»,- ասաց նա՝ հավելելով, որ հոգևորականներին առանձին հրավերներ չեն ուղարկվել։

  • Կիսվել: