երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Բաղրամյան պողոտայում շղթայական ավտովթարի մասնակից վարորդների և հիվանդանոց տեղափոխված երեխայի ինքնությունը հայտնի են դարձել

Բաղրամյան պողոտայում շղթայական ավտովթարի մասնակից վարորդների և հիվանդանոց տեղափոխված երեխայի ինքնությունը հայտնի են դարձել

Հուլիսի 16-ին Երևանում Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը հայտնի է դարձել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ Mercedes մակնիշի 34 FP 080 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 44-ամյա Արա Խաչատրյանը, Hyundai-ն վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Կարեն Հակոբյանը, Mercedes մակնիշի 35 CS 092 մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 33-ամյա Արգիշտի Ապավենյանը, VAZ 21124-ը վարել է Երևանի բնակիչ 24-ամյա Դավիթ Գասպարյանը, իսկ Mercedes  մակնիշի 35 LR 739 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 33-ամյա Մհեր Գալստյանը։ 


Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ 9-ամսական  Ն․Գ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ավելի վաղ InfoPort․am -ը հայտնել էր, որ հուլիսի 16-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում բախվել են 3 Mercedes, Hyundai և ՎԱԶ-21124 մակնիշի ավտոմեքենաները:  Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա՝ 2-ին տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ մեկն էլ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց մեկնել: 

  • Կիսվել: