հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բացվել են Չարենցին նվիրված հոլոգրաֆիկ ցուցադրություններ

Բացվել են Չարենցին նվիրված հոլոգրաֆիկ ցուցադրություններ

Այսօր հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի՝ Նաիրյան պոետի 126-ամյակն է։ Օրվա շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի է ունեցել միջոցառում. ամփոփվել է գրողի հոբելյանական 125-ամյակը, բացվել են «Նվեր հոբելյանին. Չարենց 125» ժամանակավոր և «Այստեղ աշխատում է Չարենցը» հոլոգրաֆիկ ցուցադրությունները, հնչել են երաժշտական էլեկտրոնային կատարումներ՝ գրված չարենցյան տողերով, խորագիրը՝ «Մարտ 13. Մանասյան», տեղեկանում ենք ԿԳՄՍ մամուլի ծառայությունից։

Միջոցառմանը ներկա էր ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն, ինչպես նաև մշակույթի գործիչներ, գրականագետներ, չարենցասերներ։

  • Կիսվել: