երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բացառվում է, որ Նորքի տուն-ինտերնատում բնակվող ծերերը տեղափոխվեն այլ վայր. նախարար

Բացառվում է, որ Նորքի տուն-ինտերնատում բնակվող ծերերը տեղափոխվեն այլ վայր. նախարար

Պատերազմից հետո հաշմանդամության կարգ ստանալու նպատակով բժշկասոցիալական փորձաքննությունն անցկացվում է քաղաքացու տանը կամ այն բժշկական կենտրոնում, որտեղ բուժվում է անձը, որևէ այլ կենտրոն այցելելու անհրաժեշտություն չկա: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: 

«Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը գրեթե ավարտված է»,- նշեց նախարարը: 

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե վարկային կազմակերպությունները և բանկերը պահանջում են պատերազմի մասնակիցների ընտանիքներից կատարել վարկային պարտավորությունները՝ Առաքելյանն ասաց, որ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արդեն ներվել է 3 մլրդ դրամի վարկային պարտավորություն: «Չի բացառվում, որ թերացումներ կլինեն, որոնց հիմքում նաև տեղեկության ոչ պատշաճ փոխանցումն է: Գլոբալ խնդիրներ այդ առումով չկան»,- ընդգծեց նախարարը: 

Խոսելով Նորքի տուն-ինտերնատի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Մեսրոպ Առաքելյանը վստահեցրեց, որ բարձրացված աղմուկը տեղին չէր: Նրա խոսքով՝ բացառվում է, որ այնտեղ բնակվող ծերերը տեղափոխվեն այլ վայր, կամ որևէ խնամքի կենտրոն վաճառվի կամ այլ նպատակով օգտագործվի: 

  • Կիսվել: