երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը, որով արգելվում է կանխիկ եղանակով խաղադրույք կատարելը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը, որով արգելվում է կանխիկ եղանակով խաղադրույք կատարելը

ՀՀ ազգային ժողովում քվեարկության դրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Այն ընդունվեց 68 կողմ ձայներով:

Նախագծով առաջարկում է արգելել կանխիկ եղանակով, այդ թվում՝ վճարային տերմինալների միջոցով  խաղադրույքների իրականացումը, օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց կարգելվի նաև խաղադրույքների իրականացումը էլեկտրոնային դրամապանակների միջոցով:

  • Կիսվել: